Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումների հավաքականի հետ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:
36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից: