Էգեյան ծովում նավի խորտակման հետևանքով 18 գաղթական է խեղդվել, հաղորդում է My Gazete-ն:
Նշվում է, որ նավն ուղևորվելիս է եղել հունական Կալիմնոս կղզի:
Թուրքիայի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր և փրկել 14 հոգու: Նավավարի խոսքեր համաձայն` աղետը տեղի է ունեցել նավի վրա բարձրացած խուճապի հետևանքով: