տուն Լուրեր Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել

Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել

98
0

8715_hq_thumb

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսություն է կարդացել, որին ներկա են եղել Մայր ԲՈՒՀ-ի և ՄՀ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, առաջին կուրսի ուսանողները:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել է բեղմնավոր ուսումնական տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:

Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։