տուն Լուրեր Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

100
0

sharm

ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը  նոյեմբերի 22-25-ը  աշխատանքային այցով կմեկնի  Սանկտ Պետերբուրգ:

Այցի շրջանակներում նախատեսվում է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը  ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Աժ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի  Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կարեն Բոթոյանը: