Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին Araratnerws.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Ռուբեն Թադեւոսյանը հիշեցրեց, որ նախորդ ընտրություններում էլ Շարմազանովն էր շտաբը ղեկավարում, ընդգծելով. «Արտառոց որեւէ բան չկա»:
Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Առաջադրվել են նաեւ «Ելք» կուսակցությունների դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն էլ Զարուհի Փոստանջյանն է: