Պատգամավոր Էդմոն Մարուքյանը շնորհավորել է կանանց և աղջիկների մարտի 8-ի կապակցությամբ.
«Կանանց, մայրերին, քույրերին և աղջիկներին:
1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են: 1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն և անսահման սեր»: