Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հարցով դիմեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, ով ԱԺ-ում ներկայացնում է սահմանամերձ գոտու արտադրության հարկերի թեթևացման մասին օրինագիծը:
«Ինչու՞ սահմանամերձ գոտու նախագծի հետ եկել են այլ նախագծեր: Տեսեք, օրենքի համաձայն, արտադրության կազմակերպման գործում հարկերից ազատվում են բոլորը, բացի ակցիզային արտադրությամբ զբաղվողները: Ինչու՞ օղու արտադրությունը չխրախուսենք: Մյուս հարցս եկամտահարկի հետ է կապված. նշված է նոտարների մասին, իսկ փաստաբաններին վերաբերվում է արտոնությունը, թե՞ ոչ»:
Պատասխանելով պատգամավորի հարցերին՝ փոխնախարարն ասաց.
«Այո, արտադրության դաշտից բացառություն է արված ակցիազային հարկը չներառելով: Ալկոհոլային խմիչքը արտադրված է սահմանամերձ շրջաններում, թե Երևանում, չի փոփոխում դրա վնասակար ազդեցությունը: Կարծում ենք, որ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ չի սահմանափակվում մեր արտադրությունը: Կարող է լայն թափով գյուղատնտեսության ու գյուղարտադրման զարգացմանը նպաստել: Եկամտահարկի առումով ասեմ, որ այո, փաստաբաններին ևս վերաբերվելու է»: