տուն Լուրեր Էդիսոն Ադյանի պարզաբանումըˋ Նարինե Նիկողոսյանի որդուն առևանգելու մասին

Էդիսոն Ադյանի պարզաբանումըˋ Նարինե Նիկողոսյանի որդուն առևանգելու մասին

144
0

noracin

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Էդիսոն Ադյանը, ով մեղադրվում է Նարինե Նիկողոսյանից իրենց երեխային անօրինական խլելու համար:  Ադյանը նկատեց, որ սկզբունքորեն չէր ուզում մասնակցել ասուլիսի, բայց քանի որ Նարինե Նիկողոսյանն իր հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրելˋ իբր ինքն առևանգել է որդուն և տարել Ղարաբաղ,  այնուհետև դատարանի կողմից աջակցություն չստանալովˋ հարցը ԶԼՄ-ներում  բարձրաձայնել, ուստի Ադյանը որոշել է պատմել ողջ ճշմարտությունը գործի վերաբերյալ:

«Որոշ ժամանակ մենք հանդիպում էինք, հետո ես Ղարաբաղ տեղափոխվեցի և մեր միջև այդ ժամանակ կապ չկար: Մի քանի ամիս անց Նարինեն ինձ տեղեկացրեց, որ հղի է և գումար պահանջեց երեխայից ազատվելու համար, բայց ես ասացի, որ կօգնեմ մեծացնել երխային, նա էլ համաձայնեց ծննդաբերել: Հղիության ընթացքում նա անըդհատ տատանվում էրˋ հեռացնել երեխային, թե ոչ, և անգամ երեխայի ծնվելուց հետո հրաժարվել էր նրան կերակրել, ինձ ասաց, որ երեխային պետք է մանկատուն տանել, որովհետև ինքը չի ուզում պահել նրան:

Իմ կինը համաձայնեց, որ երեխային ինձ հետ տուն տանեմ, ես էլ համապատասխան փաստաթղթեր պատրաստեցի հայրությունը ճանաչելու համար, որը Նարիներ ստորագրեց և շատ լավ գիտեր, թե ինչ փաստաթուղթ է ստորագրում: Նա հիմա երեխային է պահանջում, բայց իրականում նրան երեխան այդքան չի հետաքրքրում, ինչքան փողը»,-նկատեց Ադյանը:

Նշենք, որ հիմա Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Ադյանը իր որդու հայրը չէ, մինչդեռ Ադյանը հրաժարվում է ԴՆԹ անալիզ հանձնելˋ պնդելով, որ վստահ էˋ հայրը ինքն է: Այս հանգամանքն այլ տեսանկյունից բացատրեց Ադյանի փաստաբանըˋ Կարեն Սարդարյանը:

«Երբ քննիչը ԴՆԹ թեստ պահանջեց, ես Ադյանին մի հարց տվեցիˋ եթե պարզվի, որ նա չի հայրը, ապա պատրա՞ստ է հրաժարվել երեխայից: Էդիսոնը հրաժարվեց ԴՆԹ թեստ հանձնելուցˋ ասելով, որ ամեն դեպքում երեխան իրենն է: Ինչ վերաբերում է Նարինե Նիկողոսյանին, ապա նա չի դնում երեխային վերցնելու հարցը, այլ միայն դնում է Ադյանին դատապարտելու և հայրական իրավունքից զրկելու հարցը»,-նշեց Ադյանի փաստաբանը:

Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կհամաձայնի ԴՆԹ թեստ հանձնել միայն  այն ժամանակ, երբ Նարինե Նիկողոսյանը կներկայացնի այն մարդու անունը, ով իրականում երեխայի հայրն է:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Նարինե Նիկողոսյանը ցանկացել է ազատվել իր երեխայից, բայց ոմն գործարար Էդիսոն Ադյանը կնոջը հորդորել է ծննդաբերելˋ պնդելով, որ ինքը կօգնի պահել և մեծացնել երեխային: Կնոջ պնդմամբˋ ինքը հիվանդանոցում ստորագրել է փաստաթուղթ, որոնք Էդիսոնը ներկայացրել է որպես երեխայի ծննդականի համար անհրաժեշտ փաստաթուղթ, մինչդեռ կինը նշում է, որ ստորագրել է Ադյանի հայրությունը ճանաչող փաստաթուղթ, որից հետո Ադյանը վերցրել է երեխային և հիմա հրաժարվում է վերադարձնել:

 

Վարդուհի Ստեփանյան