տուն Լուրեր Էդգար Խուրշուդյանն ազատվեց պաշտոնից

Էդգար Խուրշուդյանն ազատվեց պաշտոնից

152
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Снимок-6

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի սկիզբ հնարավոր է նա ազատվի զբաղեցրած պաշտոնից (հիշեցնենք`այս հարցում մեծ դերակատարություն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը դիմել է նաեւ վարչապետին): Բայց դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած, տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նրան փոխարինող գտնելու հարցը: Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար: