տուն Քաղաքական Միջազգային Էբոլայի դեմ գերարդյունավետ դեղամիջոցը ստեղծվել է դեռևս 10 տարի առաջ

Էբոլայի դեմ գերարդյունավետ դեղամիջոցը ստեղծվել է դեռևս 10 տարի առաջ

92
0

SCIENCE STOCK

Էբոլայի դեմ «արդյունավետ» դեղամիջոց ԱՄՆ-ում և Կանադայում մշակել էին դեռևս տասը տարի առաջ, սակայն գործը չի հասել մարդկանց վրա կլինիկական փորձարկումների։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ինչպես տեղեկացրել են մասնագետները, իրենց կողմից ստեղծված դեղամիջոցը ցուցադրել է հարյուր տոկոսանոց արդյունավետություն՝ կապիկների վրա կատարված թեստերի ժամանակ։ Այդ թեստերի արդյունքների վերաբերյալ հոդված հրապարակվել է  գիտական ամսագրերից մեկում։

Այն ժամանակ գիտնականները նախատեսել էին, որ փորձարկումները կարող են տևել ևս 2 տարի, որից հետո 2010-2011 թվականների հնարավոր կլինի ստանալ դեղամիջոցն արտադրելու արտոնագիր։ Այն ժամանակ Էբոլայով հիվանդութոյւնները շատ հազվադեպ էին, այդ պատճառով փորաձարկումները մինչև վերջ չեն հասցվել։