Իրանի երկու խոշորագույն օդանավակայաններում սկսել են գործել շտապ արձագանքման բժշկական կենտրոններ, քանի որ Իրանում հայտնաբերվել է Էբոլայով հիվանդության երկու դեպք։ Այս մասին լրագրողներին ասել է Իրանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների վարչության ղեկավարի տեղակալ Մահմուդ Նեբևին։ Հաղորդում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքերով՝ Էբոլայի համաճարակի գոտում գտնվող երկրների քաղաքացիները, որոնք ժամանում են Իրան, պետք է բժշկական զննում անցնեն սահմանակետերում։