տուն Քաղաքական Միջազգային Էբոլան արագ տարածվում է ամբողջ աշխարհում

Էբոլան արագ տարածվում է ամբողջ աշխարհում

105
0

Bze-qfEIgAAYECk

Էբոլա վիրուսն արագ տարածվում է ամբողջ աշխարհում։

Մասնագետները նշում են, որ Արևմտյան Աֆրիկայի պետությունների իշխանություններն այլևս չեն կարողանում վերահսկել այդ համաճարակի տարածումը։ Երեկ հայտնի է դարձել մի շարք դեպքերի մասին Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում։

Լոնդոնի մի շարք օդանավակայաններում տեղադրվել են սքաներներ, որոնք թույլ կտան հայտնաբերել բարձր ջերմություն ունեցող հիվանդներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Երեկ հայտնի է դարձել, որ Մակեդոնիայում մահացել է Էբոլայով հիվանդ Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի։

Սերբիայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ Էբոլայի կասկածանքով մեկուսացվել է այդ երկրի 7 հարյուրից ավել քաղաքացի, որոնցից 92-ը երկիր է ժամանել այն շրջաններից, որտեղ մոլեգնում է այդ համաճարակը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Էբոլայի կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել Չեխիայի 56-ամյա մի քաղաքացի։