տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսն այժմ արդեն հնարավոր է հայտնաբերել 15 րոպեում

Էբոլա վիրուսն այժմ արդեն հնարավոր է հայտնաբերել 15 րոպեում

94
0

africa_syringe

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է Էբոլա վիրուսի առկայությունը պարզող նոր թեստը, որն արդյունք է ցույց տալիս արդեն 15 րոպեում:

Նոր մեթոդը պակաս ճշգրիտ է, սակայն այժմ անհրաժեշտ չէ սպասել 12-24 ժամ, ինչպես առաջ էր: Բացի դրանից, դրա կիրառման համար էլեկտրականություն անհրաժեշտ չէ, ինչը նշանակում է, որ այն կիրառելի է նաև դաշտային պայմաններում:

Հիշեցնենք, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը հատել է 9 հազարի սահմանագիծը: Հիվանդացության ցուցանիշը հասնում է 23 հազարի:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին:

Հավելենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, Էբոլա վիրուսի պատճառով առաջացող հեմոռագիկ տենդի տարածման տեմպերը 2015թ.-ի երկրորդ կեսից կնվազեն: