տուն Քաղաքական Միջազգային Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար առայժմ միայն 420 միլիոն դոլար է հատկացվել....

Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար առայժմ միայն 420 միլիոն դոլար է հատկացվել. ԱՀԿ

89
0

3876782 (1)

Դոնոր երկրներից Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ՄԱԿ-ի խնդրած 1 միլիարդ դոլարից առայժմ ստացվել է միայն 420 միլիոնը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Կեյձի Ֆուկուդան:

«ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 1 միլիարդի հասնող ֆինանսավորման ընդհանուր խնդրանքից այսօրվա դրությամբ ստացվել է 420 միլիոն դոլար», — նշել է նա:

Հիշեցնենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդման համաձայն, ներկայում գրանցվել է վիրուսով հիվանդացության շուրջ 10 հազար և մահացության՝ մոտ 4900 դեպք: Ընդգծվում է նաև, որ այդ տվյալները նշանակալիորեն նվազեցված են: Իրական ցուցանիշները կարող են շուրջ 2,5 անգամ ավելին լինել:

Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին: