Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի սկիզբը սկսվել է մրգային չղջիկներից։ Այս մասին գրում է The Independent-ը։
Էբոլայի առաջին զոհը դարձել է 2 տարեկան մի երեխա Գվինեայում, ով կերել է այդ տեսակի չղջիկի միս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մրգային չղջիկներն Էբոլայի տարածման բնական աղբյուրներ են։
Հաշվարկների համաձայն՝ Կոնգո գետի ավազանում, ամեն տարի, որպես սնունդ, օգատգործվում է վայրի կենդանիների մինչև 5 մլն տոննա միս, այդ թվում՝ չղջիկների, գորիլաների, շիմպանզեների։