eBay համացանցային աճուրդների կայքում Apple ընկերության նոր` iPhone 5S ոսկե խելախոսը վաճառվել է 10,1 դոլարով: Ինչպես հաղորդում է CNet-ը, նոր սարքի նախնական գինը կազմում էր 649 դոլար:
Այս լոտը վաճառքի էր հանվել կիրակի օրը կեսօրին: Ոսկե iPhone-ի համար պայքարում արվել է 51 քայլ:
Հիշեցնենք, որ iPhone 5 նախորդ մոդելը, որը 24 կարատանոց ոսկուց էր, վաճառվել էր 4,6 հազար դոլարով: