տուն Լուրեր Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

112
0

timthumb

Հունվարի 29-ին, ժամը 05.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Ծովակ-Նորակերտ հատվածի 16-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 45 OO 405 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.)։

*** Հունվարի 29-ին, ժամը 04.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի սկզբնամասում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հ-17 ավտոճանապարհի Թալին-Արմավիր հատվածի 12-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 70 ZD 101 (վարորդ՝ Զ. Գ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 32 ՍS 263 պետհամարանիշերով (վարորդ՝ Բ. Դ.) ավտոմեքենաները (3 ուղևոր):

*** Հունվարի 29-ին, ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ. ) 56 TM 555 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

*** Հունվարի 29-ին, ժամը 00.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս բերել «Volkswagen Vento» մակնիշի 34 PN 610 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.)։

*** Հունվարի 29-ին, ժամը 00.09-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի տներից մեկի մոտակայքում ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ՕՕ 374 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ.):