Ամբողջ աշխարհում մահացությունների 30տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, որոնց թվում 80 տոկոսը կազմում են ցածր զարգացած ու զարգացող երկրները: Վերջին տարիներին պարզվել է նաև, որ սրտանոթային հիվանդությունները հաճախակի են դառնում ձմռանը:
«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տնօրեն Մարինե Օրդյանը դա կապում է նրա հետ, որ սառը օդը բերում է սրտի անոթների սպազմի, բարձրանում է ճնշումը: Ձմեռվա շրջանում մարդիկ պետք է անպայման գլխարկ կրեն, տաք կոշիկներ հագնեն ու փակեն բերանը: Սրտանոթային հիվանդությունները խրոնիկ են: Պահանջւմ են դեղորայքի մշտական օգտագործում»,- ասում է նա:
Շնչարգելություն, օդի պակասության զգացում, սրտխփոցներ, ցավը կրծոսկրի շրջանում. սրանք այն ախտանիշներն են, որոնք հուշում են սրտի հետ խնդիրներ ունենալու մասին:
«Հայերի մոտ սովորություն կա դիմել բժշկին, երբ արդեն հիվանդությունը հասել է ոսկորին, բայց քանի որ հիմա նորաձև է առողջ ապրելակերպը, մարդիկ հասկանում են, որ պետք է ավելի շուտ դիմեն բշժկի»,- նշում է բժիշկը: