ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը խոսել է իր և ՌԴ նախագահ Պուտինի փոխհարաբերությունների և Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստման մասին, հաղորդում է TASS-ը:
«Ռուսաստանի նախապատրաստությունը ոչ միայն լավն է, այն լավագույնն է: Աջակցություն է ցուցաբերվում ամենաբարձր պետական մակարդակով: Ես գործի բերմամբ շփվել եմ արտգործնախարար Լավրովի և, իհարկե, նախագահ Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչը Յոզեֆ Յոզեֆովիչի լավ ընկերն է (ծիծաղում է)… դժվար իրավիճակներում միշտ ստացել եմ Պուտինի լիակատար աջակցությունը», — ասել է Բլատերը