տուն Լուրեր Դժվար կլինի պարզել՝ ո´վ էր զինադադարը խախտողը

Դժվար կլինի պարզել՝ ո´վ էր զինադադարը խախտողը

113
0

Այսօր Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը,  անդրադառնալով վարչապետի՝ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածությանը, նշել  է. «Վարչապետը մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեց, որ շփման գծի երկայնքով բախումները դադարեցվեն, բայց սա նոր իրավիճակ է ստեղծել, որովհետև այսօր չի խոսվում այն պայմանավորվածությունների մասին, որոնց համաձայն պետք էր զինադադարի ռեժիմի հսկողությունը առավել ուժեղացվեր՝ և՛ սարքերի տեղադրումով, և՛ մարդուժի ներգրավմամբ»:

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ ներկա վիճակում չպետք է չբացառել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման պարագայում հսկողությունը կլինի թույլ. «Եթե հանկարծ վաղը Ադրբեջանը ապրիլյանի նման  հարձակում գործի, իսկ դա բացառել պետք չէ, այդ դեպքում հսկողությունը կլինի թույլ, և դժվար կլինի տեսնել, թե ո՛վ էր այդ զինադադարը խախտողը»: