Հոնգկոնգյան ցույցերի կազմակերպիչներ Ջոշուա Վոնգն ու նրա աջակից Լեսթեր Շումը ձերբակալվել են այսօր առավոտյան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սոցիալական ցանցերի գրառումներին։
Վոնգն ու Շումը ձերբակալվել են Մոնգ Կոկ շրջանում, որը ոստիկանությունը սկսել է մաքրել ցուցարարներից։ Այս շրջանը օգոստոսի վերջից համարվում էր ուսանողական բողոքի ակցիաների կենտրոնը։ Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է շուրջ 110 ուսանող։
Ավելի վաղ, դատարանը որոշում էր կայացրել մաքրել այդ շրջանը բարիկադներից։ Այստեղ ժամանած ոստիկանությունը հանդիպել է դիմադրության, ինչից հետո սկսվել են ձերբակալությունները։
Հիշեցնենք, որ հոնգկոնգցիները բողոքում են այն օրենքի դեմ, որի համաձայն՝ Հոնգկոնգի վարչական տարածքի ղեկավարի թեկնածուներին պետք է հաստատի Պեկինի կենտրոնական իշխանությունը։