Դաղստանում իրավապահները ձերբակալել են Դաղստանի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովին և երկու փոխվարչապետների. հաղորդում է NTV-ն:
Բարձրաստիճան պաշտոնյաները կասկածվում են պետական միջոցները յուրացնելու մեջ:
Ria.ru-ի հաղորդմամբ՝ երկրի վարչապետի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ոսկե ատրճանակ, ինչպես նաև երկու ինքնաձիգ: