տուն Լուրեր Ձերբակալվածների թվում է նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը` Ապարը

Ձերբակալվածների թվում է նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը` Ապարը

134
0

 

0

Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով նոյեմբերի 25-ին Երեւանում վնասազերծված զինված խմբավորման ձերբակալության օրը ձերբակալվել է նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը` Ապարը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ազատամարտիկին ձերբակալել են օպերացիայի առավոտյան:  Էդուարդ Ներսիսյանը հանդես էր գալիս ազատամարտիկներին միավորելու կոչերով, նա նաեւ խիստ քննադատություններ էր հնչեցնում գործող իշխանության հասեցին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալվածների թվում է նաեւ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մեծածավալ գործողություն են իրականացրել Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար ձերբակալել նշված փողոցի տներից մեկում վարձով բնակվող մոտ 10 օտարերկրացիների:

Ավելի ուշ ԱԱԾ հայտարարությունից պարզ էր դարձել, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որոնք թաքցվել են Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Փայլակ Ֆահրադյան