տուն Լուրեր Ձեր չափը իմացե՛ք և պահպանե՛ք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ. Արտակ Շաբոյան

Ձեր չափը իմացե՛ք և պահպանե՛ք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ. Արտակ Շաբոյան

121
0

9129_am_1 (1)

Խորհրդարանում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընթացիկ տարվա գործունեության ամփոփիչ ելույթում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զրպարտում համարեց ընդդիմախոսների այն ելույթները, որոնցում նրան մեղադրում էին անգործության համար:

«Կոչ եմ անում` ձեր չափը իմացե՛ք և պահպանե՛ք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ: Եթե մտահոգված եք մրցակցային իրավիճակի խնդիրներով, ապա առաջարկներ ներկայացրեք, այլ ոչ թե տարին մեկ անգամ, երբ ինձ տեսնում եք դահլիճում, պոպուլիզմին զոհ գնալով՝ անհիմն հայտարարություններ արեք»,-ասաց նա:

Շաբոյանը նշեց, որ հիմնական հարցերը վերաբերում էին նրան, որ որոշ ապրանքների ոլորտներում կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ:

«Բայց, համաձայն մեր օրենսդրության, ՏՄՊՊՀ-ն խոշոր ընկերությունների դեմ չի պայքարում, այլ պայքարում է նրանց չարաշահումների դեմ»,-ասաց նա և հավելեց. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այո, որոշ խոշոր ընկերություններ ունեն բավական առավելություններ, և ինքնարժեքը խոշոր ընկերություններում ցածր է: Իրավիճակի վերաբերյալ, ուզում եմ կրկնել, որ այո, խնդիրներ կան, բայց հանձնաժողովը պատասխանատու է այն հարցերում, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում: Այո, բազմաթիվ խնդիրներ կան, բայց հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդիրները գտնվում են հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս: Այդ խնդիրները հետևանք են և ոչ թե պատճառ, իսկ այդ պատճառները գտնվում են տարբեր մարմինների իրավասության դաշտում»,-ասաց նա: