տուն Լուրեր Ձայների հաշվարկը կանցնի նույնքան թափանցիկ և օբյեկտիվ, որքան ընտրարշավը և ընտրության գործընթացը

Ձայների հաշվարկը կանցնի նույնքան թափանցիկ և օբյեկտիվ, որքան ընտրարշավը և ընտրության գործընթացը

112
0

armen-ashotyan

Ընտրություններն ավարտվեցին, և կարող ենք փաստել մի կարևոր իրողություն, որ արձանագրում ենք առաջին հաղթանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ այս ընտրությունները հաղթանակ էին մեր հասարակության և բոլոր քաղաքական ուժերի համար:

Աշոտյանը նաև վստահություն հայտնեց, որ ձայների հաշվարկը կանցնի նույնքան թափանցիկ, որքան եղել է ընտրական գործընթացը. «Կարևոր է, թե ով է հաղթելու բուն ընտրություններին, բայց, կարծում եմ` այսօրվա ընտրությունները միասնական, համատեղ քաղաքական ջանքերի համաձուլման հաղթանակ է: Շնորհակալություն եմ հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից, թե ում են ընտրել, և մասնակից բոլոր մրցակից քաղաքական ուժերին: Ընտրությունների այս փուլը՝ ձայների հաշվարկը, կանցնի նույնքան թափանցիկ և արժանահավատ, նույնքան օբյեկտիվ, ազատ և հասանելի, որքան եղել է բուն ընտրարշավը և այսօրվա ընտրության գործընթացը»: