Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը և ծագումով հայ երգչուհի Լորեն Հաշիանը երկրորդ անգամ ծնող կդառնան. այս մասին 45-ամյա դերասանը գրել է Instagram-ի իր էջում:
«Մեր Ժասմին Լիան ցանկանում է կարևոր հայտարարություն անել. մենք աղջիկ ենք ունենալու: Իմ սիրելի Լորեն Հաշիանը և ես անչափ շնորհակալ ենք այս երջանկության համար: Գարնանը մենք երկրորդ անգամ ծնող կդառնանք: Բացի այդ, Ժասմինը շատ ուրախ է, որ ինքն ավագ քույր է լինելու և կկարողանա պաշտպանել փոքրիկին»,- գրել է Ջոնսոնը: