Երրորդ տարին անընդմեջ Dubai Mall-ը ճանաչվում է աշխարհի ամենապահանջված առևտրի կենտրոնը: Այս մասին հաղորդում է The Gulf News-ը:
Նախորդ տարի այս առևտրի կենտրոն է այցելել 75 մլն հաճախորդ: Այս ցուցանիշով Dubai Mall-ը շրջանցում է ամերիկյան Mall of America-ին և բրիտանական Bullring Birmingham-ին (40-ական մլն հաճախորդ), բրիտանական Intu Trafford Centre-ին (30 մլն հաճախորդ), ֆրանսիական Part Dieu Lion-ին (29,4 մլն հաճախորդ) և կանադական West Edmonton Mall-ին (28 մլն հաճախորդ):
2012 թվականի համեմատ Dubai Mall-ի հաճախորդների թիվն ավելացել է շուրջ 15 տոկոսով: 2012-ին այս առևտրի կենտրոն էր այցելել 65 մլն մարդ: