Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Նիստին ներկա են ԱԺ պատգամավորներ: Մասնակցում են նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիմելով վերջինիս` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը նշեց. «Շավա՛րշ, բա դու ելույթ չե՞ս ունենալու»: Փոխարտգործախարարը դրական պատասխան տվեց: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Դու հիմա մե՞ր, թե՞ Նիկոլի կողմից ես»: Շավարշ Քոչարյանն էլ ի պատասխան ասաց. «Դու ինձանից լավ գիտես»:
Հետո Գալուստ Սահակյանը Սուրեն Կարայանից հետաքրքվեց, թե նա՞ էլ է խոսելու: Ի պատասխան Կարայանն ասաց` եթե ձայնի իրավունք տան, ապա այո՛: