տուն Լուրեր Դրսում հաջողության չհասած տավուշցիներին հետ բերել հայրենիք. մարզպետ

Դրսում հաջողության չհասած տավուշցիներին հետ բերել հայրենիք. մարզպետ

101
0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Տավուշի  խնդիրների մասի: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները լուծելի են, բայց առաջնահերթ է կադրեր ներգրավելը:

Տավուշի մարզպետը հանդիպել է  սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ նախընտրական շրջանում: «Առաջնահերթ է այդ գյուղերի տնտեսական զարգացումն ու արտագաղթի կասեցումը: Աշխատելու ենք Ռուսաստանի շրջանների հետ, որտեղ  արտագաղթել են տավուշցիներ եւ այնտեղ մեծ հաջողության չեն հասել: Փորձելու ենք թիրախավորված նրանց վերադարձնել հայրենիք»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետի կարծիքով՝ սահմանամերձ գյուղերն ունեն երաշխիքների կարիք գործարարների  համար: «Հատուկ մարկետինգային ծրագիր եւս կսահմանենք»,- խոստացավ գործադիրի անդամը: