տուն Լուրեր Դրոշմապիտակավորումը կբերի դեղերի գնի բարձրացման. Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ

Դրոշմապիտակավորումը կբերի դեղերի գնի բարձրացման. Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ

89
0

Samvel-Zaqaryan

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը անհիմն, ոչ նպատակահարմար և աշխատանքը խոչընդոտող է որակում նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման մասին» օրենքը:

«Հայաստանում դեղամիջոցների շուկան գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Դրոշմապիտակավորումով հարկային վերահսկման նպատակ ունեն, բայց դեղամիջոցները մյուս արտադրատեսակների հետ համեմատած, ներմուծման ժամանակ անցնում է 3 անգամյա ստուգում: Դրոշմապիտակավորման այս մեթոդը դեղերի շուկայում չի կիրառվում ոչ մի երկրում: Եթե սրանով փորձում են պայքարել ստվերի դեմ, ապա անիմաստ է այստեղ կիրառել, քանի որ դեղերի շուկան աշխատում է սպիտակ դաշտում, աշխատում է թափանցիկ: Հավելյալ աշխատելաոճ պետք կլինի, որին մասնավոր հատվածը պատրաստ չէ: Արդյունքում մի քանի օր է, որ փորձում են ներմուծողները և արտադրողները դրոշմապիտակավորել իրենց արտադարանքը և խնդիր կա նաև դրոշմապիտակների ձեռք բերման հարցում: Կազմակերպություններ կան, որ մինչև հիմա չունեն դրոշմապիտակներ: Բացի այդ կա սոցիալակն մասը այս խնդրիˋ նոր տարածքների ձեռք բերում, կահավորում, վարձակալում: Աշխատուժի նոր հավելյալ գրավումը, բերում է հավելյալ ծախսերի մասնավոր հատվածի համար»,-ասում է Զաքարյանը:

Նա հավելում է, որ սա կբերի դեղերի գնի թանկացման, ինչը կբերի նաև սոցիալական դժգոհության:

«Մենք գիտենք, որ մարդիկ մեկ, կամ երկու, երեք հատ դեղ են գնում փաթեթից: Այդ դեպքում դեղատներում չեն կարող հատով դեղ վաճառել, քանի որ դա կհամարվի դրոշմապիտակավորման մասին օրենքի խախտում: Բոլոր դեղատներում արդեն պետք է փաթեթով վաճառեն»,-նշեց Զաքարյանը: