տուն Լուրեր Դրամը շարունակում է արժեզրկվել

Դրամը շարունակում է արժեզրկվել

163
0

դրամ-դոլար

Տարեսկզբին դրամ-դոլար փոխհարաբերությունները փոքր-ինչ կարգավորվեցին, մինչդեռ դրամը շարունակում է արժեզրկվել: Նախորդ ամսվա ընթացքում ըստ ԿԲ-ի հրապարակած տվյալներիˋ դոլարի նվազագույն փոխարժեքը տատնվել է 471.13-ից  481.75 դրամի սահմաններում, միջին տատանումը կազմել է 477.66 դրամ: Մարտի ընթացքում դրամի ամսեկան տատանումը կազմել է 0.75 դրամ:

Մարտին ԿԲ կողմից սահմանված նվազագույն փոխարժեքը նվազել է փետրվարի համանուն ցուցանիշի նկատմամբ: Փետրվարին դոլարի առավելագույն փոխարժեքը կազմել է 479.48, իսկ նվազագույնըˋ 476.23 դրամ:

Եթե համեմատենք դոլարի փոխարժեքը նախորդ տարվա հետ, ապա կնկատենք, որ 2014 թվականի մարտին դոլարի նվազագույն փոխարժեքը կազմել է 412.07, իսկ առավելագույնը 415. 21 դրամ, ընդ որում, 2014-ի փետրվարին դոլարի նվազագույն փոխարժեքը կազմել է 408.03 դրամ, իսկ առավելագույնըˋ 413.15 դրամ:

Տարվա կտրվածքով դրամի նվազագույն արժեքը կազմել է 471.02, իսկ առավելագույնըˋ 481.75 դրամ, մինչդեռ նախորդ տարի դոլարի նվազագույն արժեքը կազմել է 405.64, իսկ առավելագույնըˋ 527.20 դրամ:

Ինչպես տեսնում ենքˋ նախորդ տարվա համեմատ դրամն արժեզրկվել է, ընդ որում, արժեզրկվել է զգալիորեն: Թեև հիմա դրամի կայունացման փորձեր են կատարվում, բայց միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում դոլարի համար ԿԲ սահմանած փոխարժեքը ցույց է տալիս, որ դրամի արժեզրկումը շարունակվում է թեև ոչ այդքան նկատելի տեմպերով:

 

Վարդուհի Ստեփանյան