ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը ընդհանւոր առմամբ դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում.
«Սա բացառիկ հնարավորություն է և ցանկացած միջազգային ֆորում հնարավորություն է՝ բարձրաձայնելու հարցը և մի քանի րոպեում խոսել մեր մոտեցումների ողբերգության մասին: Գնահատական տալիս՝ խոսքը այստեղ այն մասին է, թե սպասարկե՞ց արդյոք այդ ելույթը մեր արտաքին քաղաքական շահերը, թե ոչ: Այո սպասարկեց, երկրորդˋ պետք էր Ադրբեջանի ներքին իրավիճակը ներկայացնել, այո պետք էր: Շատ կարևոր էր, որ մեր ելույթը առաջ էր, առաջին սեգմենտում, քանի որ այդ ժամանակ աշխարհի բոլոր լրատվամիջոցները ներկա են լինում, և մեր խոսքը տեղ հասցնելու անսահմանափակ հնարավորություն կար: ՄԱԿ-ի ամբիոնը այն տեղը չէ, որտեղ պետք է բարձրացնել քո երկրի ներքին քաղաքակն հարցեը, խնդիրները: ՄԱԿ-ի ամբիոնը եկեղեցի չի, գլխավոր քարտուղարն էլ խոստովանահայր չէ, որ գնաս խոստովանես քո մեղքերը: Դու պետք է գնաս և քո շահերը առաջ քաշես: Ես ընդհանուր դրական եմ գնահատում նախագահի ելույթը։ ՄԱԿ-ում»,-ասաց Արզումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու փաստին՝ ասաց, որ դա ամոթալի ապտակ էր հասարակությանը:
«Գնդակը հիմա հասարակության մեջ է, թե ինչպես կպատասխանեն… Իսկապես ամոթալի վիճակ է: Ինձ համար դժվար է հասկանալ և անմեկնելի են հանրապետականների քայլերը»,-ասաց Արզումանյանը: