տուն Լուրեր Դպրոցի տնօրենը 22-ամյա երիտասարդի է դանակահարել (ֆոտո)․armtimes.com

Դպրոցի տնօրենը 22-ամյա երիտասարդի է դանակահարել (ֆոտո)․armtimes.com

123
0

txa

Երեկ երեկոյան դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Աջափնյակ համայնքում: Դանակահարվել է Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին՝ 22-ամյա Լեւոն Սահակյանը: Վերջինս Սեւան քաղաքի բնակիչ է:

Ոստիկանության լրատվականից մեզ հայտնեցին, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից երեկ՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ են ստացել, որ կրծքավանդակի ձախ եւ ազդրի աջ հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Լեւոն Սահակյանը: Վերջինս բժիշկներին նախ ասել է, որ վայր է ընկել, սակայն հետո, երբ իրավապահները հիվանդանոց են հասել՝ բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ տղան դանակահարվել է Երեւանի Թերլեմեզյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է «Պատանի լրագրողների» դպրոցը։

Մեր տեղեկություններով դպրոցում, որտեղ դանակահարվել է 22-ամյա երիտասարդը, աշխատում է նրա նշանածը՝ Սեւանի բնակիչ Արեգնազ Թ.-ն: Վերջինս աշխատավարձի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ նրա նշանածը որոշել է գնալ այնտեղ ու հասկանալ պատճառը: Դպրոցի տնօրեն, Վան հեռուստաստուդիայի ղեկավար Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը: «Արմենիա» բժշկական կենտրոնում նրան անմիջապես վիրահատել են: Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալվել է։

Ձերբակալված Վահան Ղազարյանը

Մեր ունեցած տեղեկություններով, գործով կա վկա, որի մասնակցությամբ քննչական գործողություն է կատարվել, մասնավորապես նրա եւ Վահան Ղազարյանի միջեւ ճանաչում է տեղի ունեցել, որից հետո Վահանը ձերբակալվել է: