տուն Լուրեր Բլոգ Դպրոցականները ծափահարում էին զինվորներին

Դպրոցականները ծափահարում էին զինվորներին

156
0

Կանգառում կանգնած եմ, կողքիս էլ՝ մի խումբ առաջին-երկրորդ դասարանի՝ դպրոցից տուն վերադարձող բալիկներ: Կարմիր լույսի տակ զինակոչիկների ավտոբուս կանգնեց: Երեխաները առանց որևէ հրահանգի բոլորը միասին սկսեցին ծափահարել ու ողջունել զինվորներին: Մենակ պետք էր տեսնել զինվորների աչքերի փայլն ու հպարտությունը: Երբեք էսքան չէի հուզվել: Էլի եմ ասում՝ մենք անհաղթ ենք:

Հակոբ Ավչյանի ֆեյսբուքյան էջից