Ամերիկյան սակարանանները բացվել են շուկայական ինդեքսների կտրուկ աճով՝ կապված երրորդ եռամսյակում երկրների ՀՆԱ-ի աճի մասին տեղեկությունների հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ին, Dow Jones-ի ինդեքսը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 18 հազարը:
Այն աճել է 0,25%-ով և հասել 18 004,78 կետի: S&P 500 ինդեքսը ևս նույնքան տոկոսային աճ է գրանցել ու հասել 2 0781,48 կետի:
Այս նույն ընթացքում Nasdaq ցուցանիշները շատ քիչ են փոխվել (+0,07%) և կազմում են 4784,887: