Ամերիկյան Dow Jones Industrial Average ֆոնդային ինդեքսն այսօր սակարկությունների սկզբից ի վեր աճել է 0.4%-ով՝ հասնելով 17046,49 կետի (Երևանի ժամանակով 17:45-ի դրությամբ), ինչը ինդեքսի գոյության ողջ պատմության մեջ բարձրագույն ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Ներդրողների համար դրական ազդակ է հանդիսացել հունիս ամսվա կտրվածքով ԱՄՆ-ի աշխատաշուկայի մասին տվյալների հրապարակումը: Համաձայն դրա՝ ԱՄՆ-ում գործազրկությունը 2014թ.-ի հունիսին կազմել է 6,1%, ինչը 2008թ.-ից ի վեր ցացծրագույց ցուցանիշն է:
Համաձայն Bloomberg ընկերության հարցումների՝ մասնագետներն ակնկալում էին, որ գործազրկությունը երկրում կմնա մայիսյան 6,3% մակարդակի վրա: Ընդգծվում է նաև, որ անցած ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերն ավելացել են 288 հազարով այն դեպքում, երբ ակնկալվում էր միայն 215 հազար նոր աշխատատեղ: