Նյու Յորքի ֆոնդային բորսայում երեկ Dow Jones ինդեքսը սահմանել է նոր պատմական ռեկորդ։
Վաճառքներից հետո այն կանգ է առել 15 746,90 կետի վրա, ինչը 0,82%-ով ավելի է հոկտեմբերի 29-ին սահմանված ամենաբարձր ցուցանիշից, երբ օրվա վերջում այն կանգ էր առել 15680,35 կետի վրա։
Մինչդեռ նախօրեին NASDAQ-ն անկում է արձանագրել՝ ֆիքսելով 3931,95 կետը։ Բարձր տեխնոլոգիական S&P500 ինդեքսն աճել է 0,43%-ով՝ մինչև 1770,49։