Ուկրաինայի նախագահի աշխատակազմի` հակաահաբեկչական գործողության գծով ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ ռազմական տեխնիկան շփման գծից հետ քաշելու վերաբերյալ երեկ ստորագրված համաձայնագիրն ավելի իրական է դարձնում Դոնբասում պատերազմի ավարտը:
«Մինսկում ստորագրվածը մի փաստաթուղթ է, որը Մինսկի համաձայնագրի իրականացմանն ուղղված միջոցների համալիր շրջանակի հավելվածն է: Այն ևս մեկ կարևոր քայլ է, որը, իրոք, մոտեցնում է այս պատերազմի ավարտը»,- հայտարարել է Լիսենկոն:
Լիսենկոն հիշեցրել է նաև, որ, ստորագրված համաձայնագրի համաձայն, մինչև 100 մմ տրամաչափի ռազմատեխնիկան ԵԱՀԿ դիտորդների հսկողությամբ 15 կիլոմետրով հետ է քաշվելու շփման գծից: