ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում: Հանրապետական թեկնածուն ունի ընտրական կոլեգիայի անդամների 290 ձայն` Քլինթոնի ստացած 218 ձայնի դիմաց:
Իր հաղթական խոսքում, Դոնալդ Թրամփը հավաստիացրեց, որ ինքը լինելու է բոլոր ամերիկացիների նախագահը, նաև նրանց նախագահը, ովքեր իրեն չեն աջակցել` բուժելու ԱՄՆ-ի հնացած վերքերը:
«Մենք արշավ չէինք իրականացնում, մերը հզոր շարժում էր: Աշխատելով միասին` մենք կվերակառուցենք մեր երկիրը: Ոչ մի ամերիկացի անուշադրության չի մատնվի: Մենք հզոր տնտեսական ծրագիր ենք մշակել, որը կկրկնապատկի ԱՄՆ-ի ներուժը»,- իր շտաբում հայտարարել է հաղթանակած թեկնածուն:
Թրամփը նաև շնորհակալություն հայտնեց իր մրցակից Հիլարի Քլինթոնին` պետքարտուղարի պաշտոնում աշխատած տարիների համար: