ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել իր անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին։ Այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփը նաեւ Հոուփ Հիքսին նշանակել է Սպիտակ տան ռազմավարական կապերի հարցերով տնօրեն, Ջեյսոն Միլլերին՝ կոմունիկացիաների հարցերով տնօրեն, իսկ Դեն Սկավինոյին՝ սոցցանցերի հարցերով տնօրեն։ Թրամփը նրանց նաեւ իր օգնականներն է նշանակել։
«Շոնը, Հոուփը, Ջեյսոնն ու Դենը իմ շտաբի գլխավոր անդամներն են եղել նախընտրական պայքարի ընթացքում, նաեւ անցումային թիմում»,- նշել է Թրամփը։