ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ավելի լավ կլիներ, եթե Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը և Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին չհեռացվեին իրենց պաշտոններից, հաղորդում է NBC-ն:
«Ասածներիս ապացույցները կարող եք գտնել նայելով Լիբիային, նայելով այն ամենին, ինչ արել ենք այնտեղ. դա քաոս է: Նայեք Սադամ Հուսեյնին և Իրաքին, նայեք` ինչ ենք արել այնտեղ. դա քաոս է», — ասել է Թրամփը:
Թրամփը նաև հայտնել է, որ դեմ չէ Սիրիայում Ռուսաստանի գործողություններին :
«Ինձ դուր է գալիս, որ Պուտինը ռմբակոծում է «Իսլամական պետության» դիրքերը, — ասել է նա: