տուն Լուրեր Դոլարի աճը շարունակվում է, եվրոյինըˋոչ

Դոլարի աճը շարունակվում է, եվրոյինըˋոչ

112
0

դրամ-դոլար

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 478.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.84 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.16 դրամ (նվազել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 723.03 դրամ (նվազել է 11.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.20 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.43 դրամ, ոսկին՝ 18,518.56 դրամ, պլատինը՝ 17,737.38  դրամ:

Մայիսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ: