Գեղեցիկ, ընդարձակ ու հարմարավետ առեւտրի կենտրոնում՝ նոր ու ժամանակակից լուծումներ: Սա «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի հինգերորդ հարկն է: Այստեղ ապրանքատեսականին ներկայացված է պարզ, բայց ժամանակակից ձեւավորմամբ: Դիզայներական լուծումները մասնագիտությամբ դիզայներ Վահագն Այվազյանինն է: Ծնունդով իրանահայ Վահագնը նշում է` առեւտրի կենտրոնի հինգերորդ հարկը ձեւավորելիս նպատակ է ունեցել պարզ մեխանիզմներով ստանալ հարմարավետության զգացողություն, որպեսզի գնորդը այստեղ իրեն զգա այնպես, ինչպես պատկերացնում է իր բնակարանը:
Սեփական գիտելիքներն ու փորձը կիրառել մայր հայրենիքում` ասում է Վահագնը, շարունակելով` շնորհակալ է «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի ղեկավարությանը իրեն նման հնարավորություն ընձեռելու համար: Դիզայներական աշխատանքներ Վահագնը կատարել է տարբեր երկրներում, աշխատել բազմաթիվ ընկերությունների եւ անհատների հետ, հիմա առանձնակի շեշտում է` Հայաստանում եւ, հատկապես, «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնում աշխատելն իր համար պարտավորեցնող է:
Առեւտրի կենտրոնի ձեւավորման ընթացքում, Վահագնի խոսքով, կարեւոր է, որ այն ճնշող չլիներ: Ասում է` գործ ունենք տարբեր ճաշակների անձանց հետ: «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի այս հատվածում կատարած աշխատանքներից երիտասարդ դիզայները գոհ է, վստահեցնում է` գնորդները «Ռոսիա մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնում կգտնեն իրենց համար անհրաժեշտ ապրանքատեսականին, նոր ու ժամանակակից լուծումներով: