Դեռ ընթանում է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, որը, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի խոսքով` Ադբեջանն օգտագործում է նաև քարոզչական պատերազմներում:
«Մեր հարևան երկիրը դա երկայացնում է որպես միջազգային նորմերի կոպիտ խախտում: Նրանք դա ներկայացնում են, թե երկու ադրբեջանցիներ դատվում են իրենց հողի վրա` սեպարատիստների կողմից»,- ասում է ադրբեջանագետը:
«Այս կերպ ներկայացվող իրականությամբ, սակայն, հայկական կողմը չպետք է փոխի մոտեցումը դիվերսանտների նկատմամբ»,- նկատում է նա:
Ադրբեջանագետը կարծում է, որ դիվերսանտների դատավարության ընթացը բավական նորմալ է ընթանում: Կոչերը՝ թե նրանց պետք է այրել և այլն, անհիմն են: Ըստ Սարգիս Ասատրյանի, մարդուն չի կարելի պատժել առանց դատավարության: