տուն Լուրեր Բլոգ Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց Ելքն է, որքան...

Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց Ելքն է, որքան էլ դա հաճելի չլինի ոմանց

107
0

16830891_1111708218956233_6705205327106048738_n

Գործի բերումով ողջ գիշեր արթուն մնացի և ԿԸՀ կայքով հետևեցի արդյունքների հետզհետե ամփոփմանն ու տեղադրմանը` փոքր ընտրատեղամասերից մեծերը, ու դրանից մի դիտարկում. ՀՅԴ-ն հենց սկզբից 6-7 տոկոս վերցրեց ու պահեց մինչև վերջ, մնացածների մոտ ձևավորվեց մի համամասնություն, որ պահպանվեց կրկին մինչև վերջ` բացառությամբ Ելքի: Ելքը փոքր ընտրատեղամասերում 3-4 տոկոսի սահմաններից չէր բարձրանում, բայց երբ սկսվեց ավելի մեծերի արդյունքների տեղադրումը, դաշինքը հատեց 7 տոկոսի շեմը և աննշան շեղումներով պահպանեց այն` հասցնելով համարյա թե 8-ի: Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց Ելքն է, որքան էլ դա հաճելի չլինի ոմանց…

Վախթանգ Սիրադեղյան