տուն Լուրեր Դինքի գործով դատական լսումները շարունակվում են

Դինքի գործով դատական լսումները շարունակվում են

138
0

Fraksiyon_Hrant-Dink

Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հունիսի 5-­ին տեղի կունենա հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Ակոս»-­ը, դատական նիստից առաջ կրկին Դինքի ընկերները հավաքվել են Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի դիմաց:

Հավաքվածները պահել են պաստառ «Հրանտի համար, արդարության համար» մակագրությամբ: Դինքի ընկերների անունից մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Բյուլենթ Այդընը, ով հայտնել է, որ դատական այս նիստերին տեղի կունենան լրագրող, ոստիկան վկաների լսումները:

Նա ընդգծել է, որ իրենք հետևելու են, որպեսզի հանցանքի բոլոր մեղավորները ստանան արժանի պատիժ:

Դինքի սպանության գործով ընդունված վերջին մեղադրական զեկույցում որպես կասկածյալ է ներգրավված 85 մարդ: Հունիսի 5-­ին սկսված նիստերը կշարունակվեն նաև հունիսի 6-ին, 8-ին և 9-­ին: