Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ Չարենցի դպրոցի մոտ, դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել Վիլեն Գաբրիելյանին (Նավակ Ճոճող):
Մեզ հայտնի է, որ անհայտ անձինք հիմնականում դեմքին են հարվածներ հասցրել, ինչի արդյունքում քաղաքացիական ակտիվիստը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Այժմ Վիլեն Գաբրիելյանը գտնվում է հիվանդանոցում: Այնտեղ են նաև նրա ընկերներն ու ակտիվիստները: