տուն Լուրեր Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը

Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը

78
0

30.thumb

Անտառը հատելու  արգելքի դեմ բնակիչների պայքարը նոր երանգներ է ստանում: Երեկ երեկոյան, ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը,  նրանք այրել են  Դիլիջան ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցը:  Նշվում է, որ հսկիչներին էլ քաշքշել են:

ԱԻՆ-ից էլ հայտնում են,  հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին:

Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:

«Բարեբախտաբար տուժողներ չկան»,-գրել է Մ. Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակվել հրդեհի տեսանյութը: