տուն Լուրեր Դիլիջանում և Գորիսում ձյուն է տեղում, Կապանում մառախուղ է

Դիլիջանում և Գորիսում ձյուն է տեղում, Կապանում մառախուղ է

142
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Լոռիի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Տաշիրի, Տավուշի, Սիսանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին և Սիսիանի «Զանգերի» հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: