տուն Լուրեր Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը Թուրքիան կանդրադառնա ուղիղ հարցի դեպքում...

Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը Թուրքիան կանդրադառնա ուղիղ հարցի դեպքում միայն. թուրքագետ

196
0

165

Օրերս ISIS գրոհայինները պայթեցրել են Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այս դեպքին Թուրքյիայում գործող լրատվամիջոցներից անդրադարձել է հայկական «Ակոսը», բացի այդ` երեք այլ կայքեր` ոչ թուրքական, որոնք ևս վկայակոչել են «Ակոսը»:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով` Թուրքիան կատարվածին կանդրադառնա միայն իրեն ուղիղ հարց ուղղելու դեպքում:

«Եթե որևէ հանդիպման Էրդողանին չհարցնեն, թե ինչպես եք վերաբերում այդ իրադարձությանը, նա չի անդրադառնա դրան: Այսինքն` եկեղեցու պայթեցման վերաբերյալ Թուրքիայի կողմից արձագանք կլինի ուղիղ հարցի դեպքում: Առաջիկայում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ: Կարծում եմ, Խաժակ արքեպիսկոպոսը կբարձրացնի այդ հարցը: Իսկ եթե ստիպված լինեն պատասխանել, ապա նրանք կասեն, որ դատապարտում են ցանկացած սրբավայրի պայթեցում` անկախ նրանից, թե ինչ ազգի է դա պատկանում: Քանի որ իրենք տեսնում են, որ միջազգային հանրությունը, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները դատապարտում են կատարվածը: Ավելին` կհիշեցնեն, որ իրենք վերանորոգել են Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին»,- ասում է թուրքագետը: